ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նույն Զոհրաբ Մնացականյանը չէ՞ր, որ պնդում էր, թե չկան բանակցություններ. Արսեն Բաբայան

Նույն Զոհրաբ Մնացականյանը չէ՞ր, որ պնդում էր, թե չկան բանակցություններ. Արսեն Բաբայան
21.04.2020 | 22:11

ՀՀ ԱԳՆ-ն, Զոհրաբ Մնացականյանը, ասուլիսում խոսում է բանակցությունների մասին ու հենց այդպես էլ այն կոչում է՝ «բանակցային գոծընթաց»։ Այս մաին Ֆեյսբուքի իր էջում գրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Նույն Զոհրաբ Մնացականյանը չէ՞ր, որ պնդում էր, թե չկան բանակցություններ, դրանք ընդամենը աշխատանքային քննարկումներ են։ Ի՞նչ անենք, Լավրովի՞ն սկսենք հետեւել, որ իմանանք, թե ինչ է տեղի ունենում մեր արտաքին քաղաքականության ոլորտում», հարց է բարձրացրել Արսեն Բաբայանը։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ